2014-12-30

Կրթության և գիտության բնագավառի հարգելի գործընկերներ,
սիրելի ուսանողներ և աշակերտներ

ՀՀ կրթության և գիտության նախարարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Յուրաքանչյուր տարեմուտ խորհրդանշական է նաև նրանով, որ հնարավորություն է տալիս բոլորիս հաշվետու լինել կատարած աշխատանքի համար…

Արմեն Աշոտյանն այցելել է սահմանապահ զորամաս

2014-12-29

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել է ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանապահ զորամասերից մեկը և ներկա գտնվել զինվորական շարային տողանին: Նախարարը, ողջունելով զինվորներին և շնորհակալություն հայտնելով նրանց ծառայության համար, նշել է, որ 2014 թվականի մարդն իրականում հայ զինվորն է, ով կատարում է իր սրբազան պարտքը` պաշտպանում հայրենիքը:…

Ամենամյա միջազգային մրցույթ «Էներգիան և քո բնակավայրը»

2014-12-29

SPARE-ԷՌՕԴԾ (էներգիայի և ռեսուրսների օգտագործման դպրոցական ծրագիր) միջազգային կրթական նախագծի և ՄԱԿ-ի «Կրթություն հանուն կայուն զարգացման» տասնամյակի շրջանակներում՝ «Բնության պահպանության նորվեգական ընկերություն» կազմակերպության և Ինֆորս-Եվրոպայի («INFORSE-Europe» - կայուն էներգիայի եվրոպական ցանց) աջակցությամբ   հայտարարում են «Էներգիան և քո բնակավայրը»ամենամյա միջազգային մրցույթի սկիզբը`  2014-2015 ուսումնական տարվա համար:
2014-2015 ուսումնական տարվա…

Անվճար ուղևորություն Հնդկաստան

2014-12-28

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մեկնարկել է «Հնդկաստանն իմ պատկերացումներով» նկարչության և շարադրության մրցույթի եզրափակիչ փուլը, որը կազմակերպվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատան և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի միջև ստորագրված հուշագրի շրջանակում: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը և ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Սուրեշ Բաբուն:…

Մրցույթի ամփոփում՝ Հնդկաստանն իմ պատկերացումներով»

2014-12-27

Դեկտեմբերի 28-ին, ժամը 13:00ին  ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի կունենա «Հնդկաստանն իմ պատկերացումներով» նկարչության և շարադրության եզրափակիչ փուլը:Միջոցառմանը կմասնակցի ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։