Պոլիտեխնիկի մեծագույն արժեքն ուսանողությունն է. Ա. Աշոտյան
2014-12-23
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Երևանի պետական կամերային թատրոնում ներկա է գտնվել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի՝ նախկին ՀՊՃՀ-ի ուսանողական խորհրդի 20-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը: Նախարարը, շնորհավորելով ուսանողական խորհրդի 20-ամյակը, շեշտել է, որ պոլիտեխնիկի մեծագույն արժեքն ուսանողությունն է. «Որպես կրթության և գիտության նախարար, ով իր գործունեության ողջ ընթացքում…
«Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» նիստ
2014-12-22
Դեկտեմբերի 25-ին, ժամը 1430-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության նիստերի դահլիճում կայանալու է «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողով»-ի նիստ, որտեղ քննարկվելու են ուսումնական հաստատությունների հանրակրթական և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով լիցենզիաներ ստանալու մասին հարցերը:
Արմեն Աշոտյանն ամփոփել է 2014թ. կրթության և գիտության ոլորտում կատարված աշխատանքները
2014-12-20
Հայաստանի ամերիկյան համալսարանի կենտրոնում այսօր տեղի է ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսը, որի ընթացքում նա անդրադարձել է 2014 թվականին կրթության և գիտության ոլորտում արձանագրված ձեռքբերումներին և բացթողումներին: «2014թ. նոր կրթական նախաձեռնությունների, կրթության մատչելիության բարձրացման, նոր որակյալ և արդյունավետ կրթական ծրագրերի…
Տարեվերջյան ասուլիս
2014-12-19
Դեկտեմբերի 20-ին, ժամը 1100-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնում /հասցե` Ալեք Մանուկյան 9/ տեղի կունենա ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի 2014 թվականի մամուլի ամփոփիչ ասուլիսը:
Նախարար Ա.Աշոտյանը կոչ է անում բուհերին այլընտրանքային միջոցներ գտնել
2014-12-17
Ընդառաջելով ԵՊՀ ուսանողների հրավերին՝ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը մայր բուհի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հանրային կառավարման բաժնում հանդես է եկել դասախոսությամբ: Նախարարն անդրադարձել է միջազգային քաղաքականության և տարածաշրջանային զարգացումներին, պատասխանել ուսանողների հարցերին, որոնք վերաբերել են տարբեր խնդիրների՝ սկսած փոխարժեքի տատանումների և ուսման վարձի չափերի կապին, վերջացրած Ցեղասպանության 100-րդ տարելիցին…