ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՄՐՈՑ» (RODINE CITTADELLA DELLA PACE)

2015-02-03

«Խաղաղության ամրոց» (Rodine Cittadella della Pace) իտալական ասոցիացիայի կողմից 1997 թվականից իրականացվող կրթաթոշակային ծրագրի շրջանակում միմյանց միջև հակամարտող երկրների ուսանողներին տրամադրվում են կրթաթոշակներ`
իտալերեն լեզվի, մշակույթի և ներքոնշյալ մասնագիտություններով մեկամյա դասընթացներին մասնակցելու նպատակով.
•հասարակագիտություն,
•տնտեսագիտություն,
•հոգեբանություն,
•միջազգային հարաբերություններ,
•գրականություն,
•պատմություն,
•ճարտարապետություն

Ա. Աշոտյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին

2015-02-02

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Դոկտոր Արմեն Տեր-Կյուրեղյանին: ՀՀ ԿԳ նախարարը, շնորհավորելով Դոկտոր Ա.  Տեր-Կյուրեղյանին՝ բուհի կառավարումն ստանձնելու կապակցությամբ, նշել է, որ Ամերիկյան համալսարանը կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում և հույս հայտնել, որ նրա գործունեությունը նպաստավոր  կլինի…

Արմեն Աշոտյանը կմասնակցի «Ազգային երգ և պար» առարկայի բաց դասին

2015-02-02

Փետրվարի 3-ին, ժամը 1100-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կմասնակցի Երևանի Սիամանթոյի անվան թիվ 162 դպրոցում /հասցե` Անդրանիկի 4/ տեղի ունենալիք «Ազգային երգ և պար» առարկայի բաց դասին:

Վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ

2015-01-30

Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստումն իրականացնելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ:

 Մրցույթն անցկացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 6-ի N 973-Ն հրամանով հաստատված «Նախնական մասնագիտական (արհեստագործական)…

Կարգապահական տույժեր` մի շարք դպրոցների տնօրենների նկատմամբ

2015-01-30

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրամաններ է ստորագրել` մի շարք հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու մասին: Կարգապահական տույժերը կիրառվել են աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, սովորողների հաճախումների և ուսումնառության կազմակերպման գործընթացում թերացումների համար: Համաձայն հրամանների` «Խիստ նկատողություն» է կիրառվել Երևանի թիվ 43,…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։