Հաստատվել է Դասագրքերի շրջանառու հիմնադրամի 2015 թ. ծախսերի նախահաշիվը
2015-02-04
Դասագրքերի շրջանառու հիմնադրամի խորհրդի հերթական նիստում, որը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, հաստատվել են ԴՇՀ 2014 թվականի գործունեության հաշվետվությունն ու 2015 թվականի ծախսերի նախահաշիվը: Խորհուրդը հաստատել են նաև այս տարվա միջոցառումների ժամանակացույցը և գործող օրենսդրության պահանջներին համապատասխան՝ ԴՇՀ-ում աուդիտ անցկացնելու որոշումը:
…
Երիտասարդ մասնագետների ուղղորդում` դեպի դպրոց
2015-02-04
ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Թիչ Ֆոր Արմենիա» հասարակական կազմակերպության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր, որը ստորագրել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և «Թիչ Ֆոր Արմենիա» հասարակական կազմակերպության հիմնադիր և գործադիր տնօրեն Լարիսա Ռայանը: Փոխըմբռնման հուշագրով կարևորվում է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում երիտասարդ կադրերի ներգրավումը,…
ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԾՐԱԳՐԵՐ` ԱՄՆ ՀԱՐՎԱՐԴԻ ՔԵՆԵԴՈՒ ԴՊՐՈՑՈՒՄ
2015-02-04
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ստացել է տեղեկատվություն` ԱՄՆ Հարվարդի Քենեդու դպրոցի կողմից իրականացվելիք կարճաժամկետ ծրագրերի վերաբերյալ:
Ծրագրերի ժամկետների, վարձավճարների և պայմանների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ այցելելով www.exed.hks.harvard.edu կայքէջը:
ՈՒՍՄԱՆ ՀՐԱՎԵՐ /ՀՆԴԿԱՍՏԱՆ/
2015-02-04
Հնդկաստանի կառավարությունը պատրաստ է հովանավորել Հայաստանից մեկ թեկնածուի` ուսանելու հինդի Ագրա քաղաքում գտնվող «Central Institute of Hindi» ինստիտուտում:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար, բոլոր ցանկացողները կարող են դիմել ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանություն.
Հեռ.` 010-539173/4/5
Ֆաքս` 010-533984, 539170
Էլ. հասցեն` hoc@embassyofindia.am կամ ambassador@embassyofindia.am
Դիմումների ներկայացման վերջնաժամկետն…
ՀՀ կառավարության նիստի օրակարգում
2015-02-04
Փետրվարի 5-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցերը`
«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգելու մասին»,
«Պետական գույքի ապամոնտաժման աշխատանքներ կազմակերպելու թույլտվություն տալու մասին», «Պետական պատվերով,…