Ա. Աշոտյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին

2015-02-02

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Դոկտոր Արմեն Տեր-Կյուրեղյանին: ՀՀ ԿԳ նախարարը, շնորհավորելով Դոկտոր Ա.  Տեր-Կյուրեղյանին՝ բուհի կառավարումն ստանձնելու կապակցությամբ, նշել է, որ Ամերիկյան համալսարանը կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում և հույս հայտնել, որ նրա գործունեությունը նպաստավոր  կլինի բուհի  զարգացման, արդեն ձևավորված ավանդույթների պահպանման և կրթական նոր ձեռքբերումների ապահովման  առումով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են   ընդհանուր կրթական ծրագրերին առնչվող մի շարք հարցեր, կողմերն անդրադարձել են աշխատանքային մի շարք խնդիրների:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։