ՈՒՍՄԱՆ ՀՐԱՎԵՐ /MASDAR/

2015-02-04

Վերականգնվող էներգիայի միջազգային գործակալությանն առընթեր Աբու Դաբիի տեխնոլոգիաների և գիտության MASDAR կրթահամալիրը 2015-2016 ուսումնական տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրամադրում է 10 կրթաթոշակային տեղեր:
Կրթաթոշակային ծրագրին մասնակցելու պարագայում թեկնածուների տվյալները պետք է ուղարկվեն salharbi@.masdar.ac.ae էլեկտրոնային հասցեով: Պայմաններին և ուսումնական ծրագրերին առավել մանրամասն հնարավոր է ծանոթանալ www.masdar.ac.ae կայքէջից:

ՈՒՍՄԱՆ ՀՐԱՎԵՐ /ԼԵՀԱՍՏԱՆ/

2015-02-03

Լեհ-ամերիկյան «Ազատություն» hիմնադրամը, որը հանդիսանում է Լեյն Կիրկլանդի անվան կրթաթոշակային ծրագրի հիմնադիրը, հայտարարում է մրցույթ` 2015-2016 ուսումնական տարում Վարշավայի առաջատար համալսարաններից մեկում երկու կիսամյակ ուսում ստանալու նպատակով: Մասնակցել կարող են ինչպես Հայաստանի, այնպես էլ մի շարք այլ երկրների մինչև 35 /առանձին դեպքերում մինչև 40/ տարեկան ներքոնշյալ մասնագիտություններով մագիստրոսի աստիճան…

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ (UK)

2015-02-03

Միացյալ Թագավորության (UK) Միջազգային Հանրային Կառավարման գրասենյակը հրավիրում է մասնակցելու 2015 թվականին Լոնդոնում կայանալիք վերապատրաստման դասընթացներին:
Դասընթացների ժամանակացույցի, մասնակցության վարձավճարների և այլ մանրամասների վերաբերյալ տեղեկատվություն կարելի է ստանալ այցելելով www.public-admin.co.uk կայքէջը:

«Ազգային երգ և պար» առարկայի բաց դաս

2015-02-03

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր մասնակցել է Երևանի Սիամանթոյի անվան թիվ 162 դպրոցում անցկացված «Ազգային երգ և պար» առարկայի բաց դասին, որի ընթացքում աշակերտները ներկայացրել են փորձնական ծրագրի շրջանակում իրենց ստացած գիտելիքները, պարային և երաժշտական հմտությունները: Բաց դասից հետո նախարարը խորհրդակցություն է անցկացրել փորձնական ծրագրում ընդգրված…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։