Լեհ-ամերիկյան «Ազատություն» hիմնադրամը, որը հանդիսանում է Լեյն Կիրկլանդի անվան կրթաթոշակային ծրագրի հիմնադիրը, հայտարարում է մրցույթ` 2015-2016 ուսումնական տարում Վարշավայի առաջատար համալսարաններից մեկում երկու կիսամյակ ուսում ստանալու նպատակով: Մասնակցել կարող են ինչպես Հայաստանի, այնպես էլ մի շարք այլ երկրների մինչև 35 /առանձին դեպքերում մինչև 40/ տարեկան ներքոնշյալ մասնագիտություններով մագիստրոսի աստիճան ունեցող քաղաքացիները.
•Տնտեսագիտություն,
•Կառավարում,
•Հանրային կառավարում,
•Իրավագիտություն
•Հասարակագիտություն,
•Քաղաքագիտություն,
•Միջազգային հարաբերություններ:
Ցանկացողները պետք է առցանց լրացնեն հայտաձևը
www.kirkland.edu.pl կայքէջում և կցեն այլ անհրաժեշտ փաստաթղթերը՝ ուղարկելով kirkland@kirkland.edu.pl էլ.փոստին մինչև ս.թ. մարտի 1-ը: