Հաստատվել է Դասագրքերի շրջանառու հիմնադրամի 2015 թ. ծախսերի նախահաշիվը

2015-02-04

Դասագրքերի շրջանառու հիմնադրամի խորհրդի հերթական  նիստում, որը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, հաստատվել են ԴՇՀ 2014 թվականի գործունեության հաշվետվությունն ու 2015 թվականի ծախսերի նախահաշիվը: Խորհուրդը հաստատել են  նաև  այս տարվա միջոցառումների ժամանակացույցը և գործող օրենսդրության պահանջներին համապատասխան՝ ԴՇՀ-ում աուդիտ անցկացնելու  որոշումը:

  2014 թվականի  կատարած աշխատանքների հաշվետվությունը ներկայացրել է Դասագրքերի շրջանառու հիմնադրամի փոխտնօրեն Գ. Գարեգինյանը: Զեկուցվել է, որ նախորդ տարվա ընթացքում ԴՇՀ ծախսերը կազմել են 1 մլրդ 527 մլն դրամ, որի հիմնական մասը՝ 1 մլրդ 258 մլն դրամը դասագրքերի  հրատարակման և տպագրության նպատակով: Տարվա ընթացքում տպագրվել ու դպրոցներին են բաշխվել 2012-13 թվականների կազմակերպված  մրցույթներում հաստատված 25 անուն դասագրքեր:  Նույն դասագրքերի էլեկտրոնային տարբերակները ԴՇՀ-ի կողմից տրամադրվել են <<Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնին և տեղադրվել պաշարների շտեմարան կայքում: 2015-ի թվականին ԴՇՀ-ի ծախսերը պլանավորված են 1 մլրդ 167 մլն դրամ, որի հիմնական մասը՝ շուրջ 900 մլն դրամը՝ դասագրքերի  հրատարակման և տպագրության համար: Նիստի ընթացքում,  անդրադառնալով դասագրքերի հրատարկման խնդրին՝ ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Կ. Հարությունյանը նշել է, որ առաջիկա մի քանի  տարիներին նախարարությունն առաջնորդվելու է դասագրքերի վերահրատարկման քաղաքականությամբ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջիկա տարիներին նախատեսվում է  գործող ծրագրերի վերանայում:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։