Մրցույթ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար/«Գեղագիտության պետական ազգային կենտրոն»/
2015-10-07
ա ) բարձրագույն կրթություն
բ) ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա կամ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ
գ) տնօրենի պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, աշխատանքային և կրթության ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր):
Հավակնորդը պարտավոր է ազատ տիրապետել առնվազն մեկ օտար լեզվի և ունենա համակարգչային (առնվազն Word ծրագիր) և այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություն: «Գեղագիտության պետական ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հերևյալ փաստաթղթերը`
ա) գրավոր դիմում ՀՀ ԿԳ նախարարի անունով,
բ) երկու լուսանկար 3X4 չափսի,
գ) աշխատանքային գրքույկի պատճենը,
դ) ինքնակենսագրություն,
ե) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
զ) կադրերի հաշվառման անձնական թերթիկը (լրացված),
է) տեղեկանք մշտական բնակության վայրից,
ը) բնութագիր վերջին աշխատավայրից ( եթե կազմակերպությունը չի լուծարվել),
թ) զինվորական գրքույկ կամ զինապարտության մասին փաստաթուղթ:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը` բնօրինակներով) ներկայացնել 2015 թվականի հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 13-ը ներառյալ, ժամը 1000-ից 1300-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից) նախարարության անձնակազմի կառավարման վարչություն:
Հասցեն` Գլխավոր պողոտա, Կառավարական տուն 3, հեռ` 583-453
Մրցույթը տեղի կունենա 2015 թվականի նոյեմբերի 20-ին, ժամը 1100-ին, ՀՀ կրթության և գիտության նախարարությունում: