Մամուլի ասուլիս` նվիրված «Street Workout»-ի Հայաստանի առաջնության մեկնարկին

2015-10-21

Հոկտեմբերի 22-ին, ժամը 1200-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի կունենա «Street Workout»-ի (բակային սպորտ) Հայաստանի առաջնության մեկնարկն ազդարարող մամուլի ասուլիս: Ասուլիսի բանախոսներն են` ԿԳՆ մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Արման Այվազյանը, Սթրիթ Վորքաութ ֆեդերացիայի համահիմնադիր-ղեկավար Արթուր Հարությունյանը և Սթրիթ Վորքաութ ֆեդերացիայի համահիմնադիր, «‹Run Armenia›› ծրագրի հիմնադիր-նախագահ Ղազար…

«Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» նիստ

2015-10-21

Հոկտեմբերի 27-ին, ժամը 1430-ին կրթության և գիտության նախարարության նիստերի դահլիճում կայանալու է «Կրթական ծրագրերի իրականացման  լիցենզավորման հանձնաժողովի» նիստ, որտեղ քննարկվելու են ուսումնական հաստատությունների հանրակրթական ծրագրերով լիցենզիաներ ստանալու և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով գործունեության լիցենզիայի պարտադիր պայմանների ու պահանջների պահպանման նպատակով ուսումնասիրության արդյունքների մասին հարցերը:

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

2015-10-21

Հոկտեմբերի 22-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցը`

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 14-ի N 807-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»

ՀՀ կառավարության  որոշման  նախագիծը:

Թիվ 62 ավագ դպրոցը անվանակոչվել է Թաթուլ Կրպեյանի անունով

2015-10-20

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ՀՀ ԿԳՆ Երևանի թիվ 62 ավագ դպրոցն անվանակոչվել է Ազգային հերոս, արցախյան ազատամարտի՝ Գետաշենի ինքնապաշտպանական մարտերի հրամանատար Թաթուլ Կրպեյանի անունով՝ ի հիշատակ հերոսի 50-ամյակի: Այդ առիթով դպրոցում տեղի է ունեցել անվանակոչմանը նվիրված հանդիսավոր միջոցառում, որին ներկա են եղել նաև ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը,…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։