Հետաքրքիր ձևաչափ` ուսուցիչ-աշակերտ համագործակցության
2016-06-16
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր այցելել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, որտեղ տրվել էր ամենամյա բաց «Բանգլադեշյան պլեներ 2016»-ի, լրացուցիչ ամառային ճամբարների, պատանեկան ամառային աշխատանքի, մանկավարժության ճամբարների մեկնարկը: Ամառային ճամբարին մասնակցում են պատանիներ` ՀՀ մարզերից, Արցախից և Վրաստանից: Լևոն Մկրտչյանը շրջել է կրթահամալիրում, ծանոթացել նյութատեխնիկական բազային,…
Ազգային մեծ երազի ճանապարհին դուք ունեք կարևոր անելիք. Լ. Մկրտչյան
2016-06-15
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր նախարար Լևոն Մկրտչյանն առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի 2015-16 ուսումնական տարվա հաղթողներին հանձնել է ԿԳՆ առաջին կարգի դիպլոմներ:
Շնորհավորելով օլիմպիադայի հաղթողներին՝ ԿԳ նախարարն ընդգծել է օլիմպիական շարժման կարևորությունը և նշել. «Ընդհանրապես երկու բան կյանքում չափազանց անհրաժեշտ է. առաջին. դուք պետք է ունենաք ձեր…
«ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՆԱԿ
2016-06-15
ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ պետությունները հրավիրվում են թեկնածություններ ներկայացնել «Նորարարություն գրագիտության ոլորտում» թեմայով ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2016 թվականի գրագիտության միջազգային մրցանակների համար:
Գրագիտության միջազգային մրցանակները շնորհվում են 1967 թվականից: Ներկայումս դրանք բաղկացած են Կորեայի Հանրապետության կողմից հովանավորվող «UNESCO King Sejong Literacy Prize»-ի շրջանակներում շնորհվող երկու և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից հովանավորվող…
Առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլին մասնակցել է 1492 դպրոցական
2016-06-15
2015-16 ուսումնական տարում դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլին մասնակցել են Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի, Երևանի և Լեռնային Ղարաբաղի 1492 դպրոցականներ: Նրանցից 74-ն արժանացել են առաջին կարգի, 105-ը՝ երկրորդ կարգի, 136-ը՝ երրորդ կարգի դիպլոմների: Օլիմպիադաներն անցկացվել են 16 դպրոցական առարկաներից՝ 3 փուլերով (համայնքային, մարզային կամ քաղաքային, հանրապետական):
…
ՀՀ կառավարության նիստի օրակարգում
2016-06-15
Հունիսի 16-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցը`
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի N 990-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագիծը: