ՀՀ կառավարության նիստի օրակարգում
2016-06-09
Հունիսի 9-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցը`
««Գավառի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Գավառի պետական համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու, գույք նվիրաբերելու և գույք տրամադրելու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Կլոր սեղան-քննարկում
2016-06-09
Հունիսի 10-ին, ժամը 1030-ին Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի երևանյան գրասենյակում (Աբովյան-Սայաթ Նովա խաչմերուկ, Ս. Աննա եկեղեցուն կից շինություն) տեղի կունենա կլոր սեղան-քննարկում` «Հայաստանում երեխաների այլընտրանքային խնամքի, ընտանիքի աջակցության և ներառական կրթական ծառայությունների ընդհանուր գնահատում» խորագրով: Միջոցառման մասնակիցներին կողջունեն Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը, ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը և Տանյա…
ՀԱՄԱԺՈՂՈՎ
2016-06-08
Երիտասարդության հարցերով ռուսաստանյան գործակալությունը (РоÑмолодежь) նախատեսում է ս.թ. սեպտեմբերի 11-ից Օրենբուրգի մարզում անցկացնել «Ð•Ð²Ñ€Ð°Ð·Ð¸Ñ» երիտասարդական կրթական համաժողովը:
Առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարելի է այցելել ais.fadm.gov.ru կայքէջը:
Աշխատանքային հանդիպումների շարք` մարզային կրթական հիմնախնդիրների վերաբերյալ
2016-06-08
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրակրթության ոլորտում առկա մի շարք հիմնախնդիրներ և դրանց լուծման որոշակի առաջարկներ: Մանավորապես, նախարարը նշել է, որ հանրակրթության ոլորտում առկա ոչ բոլոր խնդիրներին պետք է…