Յոթ մեդալ` մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում

2016-08-08

Բուլղարիայի  Բլագոևգրադ քաղաքում տեղի է ունեցել մաթեմատիկական միջազգային ուսանողական հերթական օլիմպիադան (IMC), որին մասնակցել են աշխարհի 72 համալսարանների  թիմեր՝ ավելի քան  320 մասնակից: Հայաստանից մասնակցել են Երևանի պետական, Հայաստանի Ամերիկյան և Սլավոնական համալսարանների  թիմերը: Օլիմպիադան անցկացվել է  և´ անհատական, և´ թիմային հաշվարկներով: Երևանի պետական համալսարանը ներկայացվել է 4 մասնակիցներով, որոնցից երկուսը՝ Ալբերտ Գևորգյանը և Ալբերտ Սահակյանն արժանացել են ոսկե մեդալների, Վազգեն Միքայելյանը՝ արծաթե մեդալի, իսկ Ավետիք Կարագուլյանը՝ բրոնզե մեդալի:
 Հայաստանի Ամերիկյան համալսարանը ներկայացվել է 2 մասնակիցներով, որոնցից Արտյոմ Քոսյանն արժանացել է արծաթե մեդալի, իսկ Լևոն Ստեփանյանը՝ բրոնզե մեդալի: Հայաստանի Սլավոնական համալսարանը ներկայացրել է մեկ մասնակից՝  Հրաչյա Քոչարյանը, ով արժանացել է բրոնզե մեդալի:  
Ընդհանուր առմամբ` հայաստանցի 7 մասնակիցերն արժանացել են 2 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալների:
Ուսանողական միջազգային օլիմպիադայի Հայաստանի թիմերը ղեկավարել է ԵՊՀ և ՀԱՀ դասախոս Կարեն Քեռյանը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։