Ի գիտություն լրատվամիջոցների

2007-06-20

ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2007 թվականի ընդունելության քննությունները լուսաբանելու նպատակով Հանրապետական ընդունող հանձնաժողովն իրականացնում է լրագրողների հավատարմագրում: Հավատարմագրման համար լրատվամիջոցները պետք է ներկայացնեն ՀԸՀ նախագահ Լ. Մկրտչյանին ուղղված դիմում՝ լրատվամիջոցի ղեկավարի ստորագրությամբ եւ կնիքով, ինչպես նաեւ հավատարմագրվողի մեկ լուսանկարÖ‰ Անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել ԿԳՆ հասարակայնության հետ կապերի…

Սեմինար-խորհրդակցություն Բոլոնիայի գործընթացի վերաբերյալ

2007-06-19

Երևան, 28 հունիսի, 2007թ. ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը, Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղը (ԲՀԻՕՀՀՄ) և Բարձրագույն կրթության ռազմավարական հետազոտությունների ազգային կենտրոնը կազմակերպել են սեմինար-խորհրդակցություն "Բոլոնիայի գործընթացով դեպի եվրոպական բարձրագույն կրթական տարածք. Բերգենից Լոնդոն" թեմայով: Միջոցառումը տեղի կունենա Կոնգրես հյուրանոցի Պիկասո սրահում ժամը 15.00-ինÖ‰

Հաստատվել է ՀԸՀ կազմը

2007-06-18

ՀՀ ԿԳ նախարարի հրամանով, հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2007 թվականի առկա ուսուցման տեղերի ընդունելության գործընթացը կազմակերպելու համար ստեղծվել է Հանրապետական ընդունող հանձնաժողով(ՀԸՀ): Հանրապետական ընդունող հանձնաժողովի նախագահն է ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը: ՀԸՀ նախագահի տեղակալն է ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը, պատասխանատու քարտուղարը՝ ԿԳՆ աշխատակազմի բարձրագույն ուսումնական հաստատությունների համակարգման եւ վերահսկման բաժնի…

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի շնորհավորական խոսքը` Ուսուցչի տոնի կապակցությամբ

0000-00-00


Սիրելի ուսուցիչներ, մանկավարժներ, դաստիարակներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ, շնորհավորում  եմ  ձեզ «Ուսուցչի օրվա» կապակցությամբ:
Հայ ժողովրդի համար ուսուցիչը մեծ արժեք է` գնահատանք, մեծարում: Սերունդների կյանքում  անգնահատելի  հետք թողած և բոլորի կողմից ակնածանքի արժանացած մարդկանց է  մեր ժողովուրդը  ուսուցիչ կոչել, ուստի պատահական չէ, որ մեր պետական տոնացույցում հատուկ նշվում…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։