Հաստատվել է ՀԸՀ կազմը
2007-06-18
ՀՀ ԿԳ նախարարի հրամանով, հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2007 թվականի առկա ուսուցման տեղերի ընդունելության գործընթացը կազմակերպելու համար ստեղծվել է Հանրապետական ընդունող հանձնաժողով(ՀԸՀ):
Հանրապետական ընդունող հանձնաժողովի նախագահն է ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը: ՀԸՀ նախագահի տեղակալն է ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը, պատասխանատու քարտուղարը՝ ԿԳՆ աշխատակազմի բարձրագույն ուսումնական հաստատությունների համակարգման եւ վերահսկման բաժնի պետ Սասուն Մելիքյանը: ՀԸՀ կազում ընդգրկվել են նաեւ ԿԳՆ աշխատակազմի բարձրագույն մասնագիտական կրթության վարչության պետ Ռուբեն Գասպարյանը, ինչպես միշտ՝ հանրապետության պետական բուհերի ռեկտորները, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության մեկ ներկայացուցիչ: Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչը կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանն է:
ՀԸՀ հաշվիչ կենտրոնի աշխատանքները կհամակարգի ԵՊՀ հաշվիչ կենտրոնի ղեկավար Ռ. Թոփչյանը: ԶԼՄ-ների հետ աշխատանքը կկազմակերպի ԿԳ նախարարի մամուլի քարտուղար Լիլիթ Գալստյանը: