ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի առթիվ
2008-05-23
ՍիրելիÕ› շրջանավարտներ Շնորհավորում եմ Ձեզ Վերջին զանգի տոնի առթիվÖ‰ Ձեր կյանքում նշանակալից այս շրջափուլը՝ դպրոցական ուսումնառության ավարտը, համընկնում է մեր ժողովրդի պատմության փառապանծ էջերից մեկի՝ 1918 թվականի մայիսյան հերոսամարտերի 90-ամյա տարելիցին, որի խորհրդով է այս տարի հանրապետության դպրոցներում անցկացվում խորհրդանշական վերջին դասի՝ Վերջին զանգի արարողությունըÖ‰
«Մեծ կյանք»…
Վկայագրերի հանձնման արարողություն
2008-05-23
Մայիսի 23-ին, ժամը 1400-ին «Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական հասարակական կազմակերպության» /ÐОКС/ դահլիճում /Աբովյան 3/ տեղի կունենա «Գերմաներենը արտասահմանյան դպրոցներում» ծրագրի շրջանակներում հաղթող ճանաչված աշակերտների վկայագրերի հանձնման պաշտոնական արարողությունը: Վկայագրերը կհանձնի ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Անդրեա Վիկտորինը:
Հոբելյանական հանդիսություն
2008-05-23
Մայիսի 24-ին, ժամը 1400-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի կունենա Երևանի Ռ. Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի հիմնադրման 85-ամյակին նվիրված համերգ-հանդիսություն: Վաստակաշատ մանկավարժները կարժանանան ՀՀ ԿԳ նախարարության պատվոգրերի և շնարհակալագրերի:
«Նեմրութ. արև-արքայի մեծ սրբավայրը» ֆիլմի շնորհանդեսը
2008-05-22
Հայաստանի գրողների միության լեփ-լեցուն դահլիճում այսօր տեղի ունեցավ «Նեմրութ. արև-արքայի մեծ սրբավայրը» գիտահանրամատչելի նոր ֆիլմի շնորհանդեսը: Ֆիլմի հեղինակն է պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ, ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Արտակ Մովսիսյանը, ռեժիսորը` Վահե Սուքիասյանը: Սա հեղինակների նախաձեռնած գիտահանրամատչելի ֆիլմաշարի երկրորդ ֆիլմն էÖ‰ Նախորդ տարի ներկայացված առաջին՝ «Տիգրան Մեծ…
ՀՀ կառավարության նիստի օրակարգում
2008-05-21
Մայիսի 22-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցերը` ««Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու մասին» «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 11-ի N 408-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին»