ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի առթիվ

2008-05-23

ՍիրելիÕ› շրջանավարտներ
Շնորհավորում եմ Ձեզ Վերջին զանգի տոնի առթիվÖ‰ Ձեր կյանքում  նշանակալից այս շրջափուլը՝ դպրոցական ուսումնառության ավարտը, համընկնում է մեր ժողովրդի պատմության փառապանծ էջերից մեկի՝ 1918 թվականի մայիսյան հերոսամարտերի 90-ամյա տարելիցին, որի խորհրդով է այս տարի հանրապետության դպրոցներում անցկացվում խորհրդանշական վերջին դասի՝ Վերջին զանգի արարողությունըÖ‰

«Մեծ կյանք» մուտքի համար ավելի լավ առաջնորդող, քան մեր պապերի կերտած նման հաղթական տոնի՝ պայքարի խորհուրդն է, դժվար է պատկերացնելÖ‰ Հայ ժողովուրդն իր թեÕ› առաջին և թեÕ› երկրորդ անկախությունը ձեռք բերեց ազգային ազատագրական պայքարի բովում, որն իրականություն դարձավ նվիրյալ հերոսների անհատական սխրանքի, երկրի վաղվա օրվա հանդեպ հավատի, երազած տեսիլքն իրականություն դարձնելու աննկուն կամքի և իմաստնության շնորհիվÖ‰     

Նրանց պայքարի շարունակողը Դուք եք, և այսօր թեւակոխելով  կյանքի նոր փուլ, որն իր անխուսափելի մարտահրավերներն է նետելու Ձեզ, հարկ է, որ հիշեք` յուրաքանչյուրիդ հաջողությունն ու հաղթանակը մեր երկրի կայացման հիմքում դրվող ամուր մի քար էÖ‰
Այդ գործում պետության դերն, անշուշտ, փոքր չէÖ‰ Կրթության՝ այդ թվում մասնագիտական կրթության ոլորտում այժմ մեկնարկած բարեփոխումները հենց այս գիտակցությամբ ենք նախաձեռնել՝ նպատակ ունենալով առավել մեծ հնարավորություններ և պայմաններ ստեղծել գալիք սերնդի ինքնակայացման, որպես քաղաքացի ձեւավորման համարÖ‰ Եվ հավատացած ենք, որ նաև Ձեր մասնակցությամբ՝ որպես երիտասարդ, նախաձեռնող եւ առաջ մղող ուժ, հաջողելու ենքÖ‰ 
Կրկին շնորհավոր և բարին ընդ ՁեզÖ‰
 
ՀՀ կրթության և գիտության նախարար՝  Լևոն Մկրտչյան  
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։