«Նեմրութ. արև-արքայի մեծ սրբավայրը» ֆիլմի շնորհանդեսը
2008-05-22
Հայաստանի գրողների միության լեփ-լեցուն դահլիճում այսօր տեղի ունեցավ «Նեմրութ. արև-արքայի մեծ սրբավայրը» գիտահանրամատչելի նոր ֆիլմի շնորհանդեսը: Ֆիլմի հեղինակն է պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ, ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Արտակ Մովսիսյանը, ռեժիսորը` Վահե Սուքիասյանը:
Սա հեղինակների նախաձեռնած գիտահանրամատչելի ֆիլմաշարի երկրորդ ֆիլմն էÖ‰ Նախորդ տարի ներկայացված առաջին՝ «Տիգրան Մեծ հայրենապաշտ տիրակալը» ֆիլմը ՀՀ ԿԳ նախարարությունը երաշխավորել է որպես ուսումնաօժանդակ ձեռնարկ ՀՀ-ի եւ Սփյուռքի ուսումնական հաստատությունների համարÖ‰
Ընդհանուր առմամբ, 50 րոպեանոց երկմասանի «Նեմրութ. արև-արքայի մեծ սրբավայրը» ֆիլմը ներկայացնում է նախաքրիստոնեական Հայաստանից մինչ օրս պահպանված ամենամեծ հուշարձանախումբի` Կոմմագենեյի Նեմրութ լեռան սրբավայրը: Անդրադարձեր են կատարվում Կոմմագենեի հայոց թագավորության պատմությանը և սրբավայրը կառուցող Անտիոքոս I Երվանդունու ծննդաբանությանը, որը Տիգրան Մեծի ժամանակակիցն էր և թագադրվել է նրա կողմից: Ներկայացվում է սրբավայրի ճարտարապետությունը` որպես ճարտարապետական բացառիկ երևույթ: Մատուցվում է Արեգ-Միհրի պաշտամունքի աստվածախոսությունը, որը լայն տարածում է ունեցել Հին Հայաստանում: