Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի 15-ամյա հոբելյան

2008-12-05

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում այսօր տեղի ունեցավ հանդիսավոր նիստ` նվիրված Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի 15-ամյա հոբելյանին: Նիստին մասնակցում էին Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի պատվավոր նախագահ, ակադեմիկոս Ս. Համբարձումյանը, ՀՃԱ-ի նախագահ Ս. Մինասյանը, ԳԱԱ նախագահ Ռ. Մարտիրոսյանը, Միջազգային ճարտարագիտական և Ռուսաստանի ճարտարագիտական ակադեմիաների նախագահ Բ. Գուսևը, ՀՀ և արտերկրի ճանաչված գիտնականներ:
Հոբելյանի կապակցությամբ Ակադեմիայի անդամներին ողջույնի խոսք էր հղել ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանը, որում մասնավորապես ասված էր. «Բոլորիս երազանքն է մեր պետությունը զարգացած երկրների կողքին տեսնելը: Վստահ եմ, որ ակադեմիայի կենսափորձն ու գիտական ներուժը կնպաստեն մեր անկախ երկրի գիտությունը նոր աստիճանի բարձրացնելու և Հայաստանը` որպես տարածաշրջանում ճարտարագիտական մտքի կենտրոն դարձնելու, որակապես նոր մակարդակի բարձրացնելու նվիրական գործընթացի կայացմանը»:
Ակադեմիայի անդամներին շնորհավորել էր ՀՀ կրթության և գիտության նախարար Ս. Սեյրանյանը: «Համոզված եմ, որ ակադեմիայի այն հսկայական ճարտարագիտական ներուժը, որն ուղղված է գիտության բարեփոխումներին և զարգացման հեռանկարներին, առաջավոր փորձի ու ձեռքբերումների տարածմանը, ի նպաստ կդրվի մեր պետության և համաշխարհային հասարակական ու տնտեսական առաջընթացին»,-նշված էր նախարարի ուղերձում:
Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի 15-ամյա հոբելյանի կապակցությամբ Միջազգային և Ռուսաստանի ճարտարագիտական ակադեմիաների նախագահ Բ. Գուսևը ակադեմիկոս Ս. Համբարձումյանին համաշխարհային գիտական և ճարտարագիտական ոլորտում ունեցած մեծ վաստակի համար հանձնեց «Ð˜Ð½Ð¶ÐµÐ½ÐµÑ€Ð½Ð°Ñ слава» շքանշան, իսկ ակադեմիայի նախագահ Ս. Մինասյանին` «Ð˜Ð½Ð¶ÐµÐ½ÐµÑ€Ð½Ð°Ñ доблесть» կրծքանշան:
ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ոսկե հուշամեդալի» արժանացան ՀՃԱ անդամներ Ա. Մադոյանը, Ո. Մարուխյանը և Մ. Ստակյանը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։