Ատեստատները պետք է ներկայացնել հանձնաժողովներ

2009-07-07

Հանրապետական ընդունող հանձնաժողովն այսօր գումարեց նիստ՝ քննարկելով 2009 թվականի ընդունելության ընթացիկ հարցերÖ‰ Մասնավորապես, հավանություն տրվեց ՀՀ պետական բուհերի 2009 թվականի առկա ուսուցման ընդունելության կանոնների 36-րդ կետի համաձայն, տարբեր մարզաձևերով աշխարհի առաջնությունների 11 հաղթողի՝ համապատասխան մասնագիտությունների գծով առանց ընդունելության քննությունների, պահուստային տեղերի հաշվին, բուհ ընդունելու հարցինÖ‰ Վերջիններս, այդպիսով, ընդունվեցին Ֆիզիկական…

Ի գիտություն պետական բուհերի 2009 թվականի դիմորդների

2009-07-07

Հանրապետական ընդունող հանձնաժողովը բուհերի 2009 թվականի դիմորդներին հիշեցնում է, որ ընդունելության կանոնների 45-րդ կետի համաձայն, մինչև սույն թվականի հուլիսի 10-ը դիմորդները բուհերի ընդունող հանձնաժողովներին պետք է ներկայացնեն միջնակարգ կրթության ավարտական վկայականը` ատեստատը: Միայն այս դեպքում բուհեր հանձնված անձնական գործերի փաթեթը կհամարվի ամբողջական:  

«Ոսկե հուշամեդալ» դոկտոր Վիրաչայ Տեչավիչիտիին

2009-07-03

Արտասահմանում սովորող հայազգի երեխաներին հովանավորելու համար Ռեջենտների դպրոցի հիմնադիր նախագահ, դոկտոր Վիրաչայ Տեչավիչիտին այսօր արժանացավ ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևի` «Ոսկե հուշամեդալի»: Հանձնելով պարգևը` նախարար Ա. Աշոտյանը նշեց, որ կրթության ոլորտի բարեփոխումներն ունեն մեկ նպատակ, այն  է` միջազգային որակի կրթության ապահովում, այդ թվում նաև` հանրակրթության բնագավառում: «Այդ…

Ի գիտություն լրատվամիջոցների

2009-07-03

Հուլիսի 4-ին մեկնարկում է  միասնական քննությունների լրացուցիչ փուլը: ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը կայցելի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոց, որտեղ դիմորդները քննություն կհանձնեն «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից: Քննությունները լուսաբանող լրագրողները ժամը 845-ին հրավիրվում են  Գնահատման և թեստավորման կենտրոն:
Հուլիսի 6-ին դիմորդները քննություն կհանձնեն «Կենսաբանություն», «Ընդհանուր…

Ի գիտություն լրատվամիջոցների

2009-07-03

Հանրապետական ընդունող հանձնաժողովը մինչև հուլիսի 14-ն իրականացնում է ԶԼՄ ներկայացուցիչների հավատարմագրում՝ հուլիսի 15-26-ը կայանալիք օտար լեզուների, ստեղծագործական մրցույթի և մասնագիտական քննությունների լուսաբանման նպատակովÖ‰ Դրա համար անհրաժեշտ է ԿԳ նախարարության հասարակայնության հետ կապերի  և տեղեկատվության վարչություն ներկայացնել դիմում ԿԳ նախարար, ՀԸՀ նախագահ Ա. Աշոտյանի անունով և լուսանկարÖ‰ Հեռ. 52-73-43   

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։