Ատեստատները պետք է ներկայացնել հանձնաժողովներ
2009-07-07
Հանրապետական ընդունող հանձնաժողովն այսօր գումարեց նիստ՝ քննարկելով 2009 թվականի ընդունելության ընթացիկ հարցերÖ‰ Մասնավորապես, հավանություն տրվեց ՀՀ պետական բուհերի 2009 թվականի առկա ուսուցման ընդունելության կանոնների 36-րդ կետի համաձայն, տարբեր մարզաձևերով աշխարհի առաջնությունների 11 հաղթողի՝ համապատասխան մասնագիտությունների գծով առանց ընդունելության քննությունների, պահուստային տեղերի հաշվին, բուհ ընդունելու հարցինÖ‰ Վերջիններս, այդպիսով, ընդունվեցին Ֆիզիկական կուլտուրայի պետական, Գյումրու և Վանաձորի մանկավարժական ինտիտուտներÖ‰
Նշվեց նաև, որ անհրաժեշտ է բուհերի 2009 թվականի դիմորդներին հիշեցնել՝ ընդունելության կանոնների 45 կետի համաձայն, մինչև սույն թվականի հուլիսի 10-ը բուհերի ընդունող հանձնաժողովներին պետք է ներկայացնել միջնակարգ կրթության ավարտական վկայականը՝ ատեստատըÖ‰ Միայն այս դեպքում բուհեր հանձնված անձնական գործերի փաթեթը կհամարվի ամբողջականÖ‰