ՄՐՑՈՒՅԹ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ-2010 /լրացված/

2010-07-22

ՀԱՊԿ քարտուղարության հայտի հիման վրա Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ և շարունակում փաստաթղթերի ընդունելությունը 2010-2011 ուսումնական տարում Ռուսաստանի Դաշնության համապատասխան ուսումնական հաստատություններում բարձրագույն կրթություն ստանալու համար:
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների շրջանավարտները, որոնք հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի և տիրապետում ռուսերեն լեզվին:
Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն.
-դիմում՝ մրցույթին մասնակցելու համար,
-դիմում-հարցաթերթիկ,
-ռուսական կողմից ներկայացված հարցաթերթիկ,
-միջնակարգ /լրիվ/ ընդհանուր կրթության ատեստատի պատճենը,
-բժշկական տեղեկանք ընդհանուր առողջության և ՁԻԱՀ-ի վերաբերյալ  /ռուսերեն լեզվով/,
-անձնագրի պատճենը,
-ծննդյան վկայականի պատճենը /նոտարական գրասենյակի կողմից ռուսերեն թարգմանված և վավերացված/,
-արական սեռի անձինք՝ զինգրքույկի պատճենը, դրան փոխարինող կցագրման վկայականը կամ զինվորական կոմիսարիատից համապատասխան տեղեկանք,
-3x4 չափսի 6 լուսանկար:
Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել մինչև ս.թ. հուլիսի 29-ը /ներառյալ/ ՀՀ կրթության և գիտության նախարարություն (ք.Երևան, Կառավարության 3-րդ շենք, 6-րդ հարկ, հեռ. 525207):

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։