Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը և «Ջոն Սմիթի հիշատակի հոգաբարձուների խորհուրդը» հայտարարում են Ջոն Սմիթի անվան 2011թ. ծրագրի բաց մրցույթ: Չորսշաբաթյա ծրագրի մրցույթին կարող են մասնակցել 25-40 տարեկան, քաղաքական ոլորտում, պետական կառավարման համակարգում, բիզնեսի, ԶԼՄ-ների կամ քաղաքացիական հասարակության բնագավառում աշխատող այն երիտասարդները, ովքեր ունեն ձեռքբերումներ կառավարման և հանրային ծառայությունների բնագավառում: Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 2010թ. դեկտեմբերի 31-ը: Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ
www.britishcouncil.am կայքէջում: