Դասագրքերը և դպրոցական գույքն արդեն Ախալքալաքում են

2010-12-02

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի կրթության և գիտության նախարարությունների միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն` նոյեմբերի 22-27-ն ուսումնական գրականություն և գույք են տեղափոխվել Վրաստան և փոխանցվել Ախալքալաքի ուսումնական ռեսուրս-կենտրոնին: Վրաստանի հայերեն ուսուցմամբ դպրոցների համար ուսումնական գրականության և դպրոցական գույքի տրամադրման ամենամյա ծրագրերի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2010թվականին տրամադրել է 7138…

Կկայանա «Ջիմ Թորոսյան» մեդալի շնորհանդեսը

2010-12-02

Դեկտեմբերի 3-ին, ժամը 1100-ին  Հայաստանի ճարտարապետների միությունում /Բաղրամյան 17/ տեղի կունենա «Ջիմ Թորոսյան» մեդալի շնորհանդեսը:
Շնորհանդեսին կմասնակցի ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ՏԱԼ ՄԱՐԴՈՒՆ» ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

2010-12-01

Միացյալ Թագավորության (UK) Միջազգային Հանրային Կառավարման գրասենյակը 2011 թվականի հունիսի 6-17-ը Լոնդոնում կազմակերպում է «Հանրային ծառայությունները բարելավելու  նպատակով  առաջնությունը տալ մարդուն» ուսումնական ծրագիրը: Ծրագրին կարող են մասնակցել կենտրոնական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, առողջապահության, սոցիալական, կրթական կամ արդարադատության ոլորտներում աշխատանքային փորձ ունեցող անձինք: Այդ երկու շաբաթվա ընթացքում նախատեսվում են նաև…

«Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» նիստ

2010-12-01

ՀՀ  կրթության և գիտության նախարարության նիստերի դահլիճում ս/թ դեկտեմբերի  9-ին, ժամը 1600-ին կայանալու է «Կրթական ծրագրերի իրականացման  լիցենզավորման հանձնաժողովի» նիստ, որտեղ քննարկվելու են ուսումնական հաստատությունների` հանրակրթական ծրագրերով լիցենզիաներ ստանալու մասին հարցերը:

Նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային ծրագրերի մրցույթներ

2010-12-01

Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ոլորտի բարեփոխումների և դրանց հետագա զարգացման, բարձրագույն ուսումնական հաստատությունների ներքին կառավարման համակարգի կատարելագործման և Բոլոնիայի գործընթացի հիմնական դրույթների իրագործման ապահովման նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում դրամաշնորհային ծրագրերի մրցույթներ` հետևյալ անվանակարգերով.  

1. Կրեդիտների կուտակման…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։