Նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային ծրագրերի մրցույթներ
2010-12-01
Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ոլորտի բարեփոխումների և դրանց հետագա զարգացման, բարձրագույն ուսումնական հաստատությունների ներքին կառավարման համակարգի կատարելագործման և Բոլոնիայի գործընթացի հիմնական դրույթների իրագործման ապահովման նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում դրամաշնորհային ծրագրերի մրցույթներ` հետևյալ անվանակարգերով.
Առաջին երեք անվանակարգերի դրամաշնորհների մրցույթները նախատեսված են ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների, իսկ չորրորդը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան գրանցված և գործող կազմակերպությունների համար:












