«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ՏԱԼ ՄԱՐԴՈՒՆ» ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
2010-12-01
Միացյալ Թագավորության (UK) Միջազգային Հանրային Կառավարման գրասենյակը 2011 թվականի հունիսի 6-17-ը Լոնդոնում կազմակերպում է «Հանրային ծառայությունները բարելավելու նպատակով առաջնությունը տալ մարդուն» ուսումնական ծրագիրը: Ծրագրին կարող են մասնակցել կենտրոնական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, առողջապահության, սոցիալական, կրթական կամ արդարադատության ոլորտներում աշխատանքային փորձ ունեցող անձինք: Այդ երկու շաբաթվա ընթացքում նախատեսվում են նաև այցելություններ կառավարության համապատասխան դեպարտամենտներ, տեղական ինքնակառավարման մարմիններ և այլ կազմակերպություններ:
Կից ներկայացվում է վերոնշյալ ծրագրի մասնակցության արժեքը, ժամանակացույցը: Մանրամասները` www.publicadmin.co.uk կայքում:












