Նախարար Արմեն Աշոտյանը հանդիպումներ է ունեցել Վրաստանի բուհերում

2014-02-01

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Թբիլիսիի պետական համալսարան և հանդիպել բուհի պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Ռեկտորի տեղակալ Լ. Ալախիձեն, ողջունելով պատվիրակության անդամներին, հակիրճ ներկայացրել է վերջին շրջանում բուհում իրականացված մասնագիտական ու կազմակերպական գործընթացները` կարևորելով ակադեմիական ազատությունների ընդլայնման խնդիրը:  Նա…

Մրցույթ տնօրենի թափուր պաշտոնի համար /« Բյուրեղավանի արհեստագործական պետական ուսումնարան»/

2014-01-31

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ « Բյուրեղավանի արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի՝ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: «Բյուրեղավանի արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն`

Կայացել է Հայաստանի և Վրաստանի ԿԳ նախարարների պաշտոնական հանդիպումը

2014-01-31

Թբիլիսիում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական հանդիպում է ունեցել Վրաստանի կրթության և գիտության նախարար Թամար Սանիկիձեի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Վրաստանում ՀՀ դեսպան Հ. Մանուկյանը: Վրաստանի ԿԳ նախարար տիկին Թ. Սանիկիձեն, ողջունելով պատվիրակությանը, հույս է հայտնել, որ հանդիպումները կանցնեն ոչ միայն ջերմ…

Պաշտոնական այց Վրաստանի Հանրապետություն

2014-01-30

Վրաստանի կրթության և գիտության նախարարի հրավերով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 30-ից փետրվարի 1-ը պաշտոնական այցով կգտնվի Վրաստանի Հանրապետությունում: Պատվիրակության կազմում են` ՀՀ ԿԳՆ Ազգային ինստիտուտի տնօրեն Ն. Ղուկասյանը, ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Ա. Բաղդասարյանը, ՀՀ ԿԳՆ Սփյուռքի բաժնի…

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

2014-01-29

Հունվարի 30-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված  է կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցը`
«Նարեկ Ալեքյանին, Սեյրան Մեջանյանին, Արմեն Մեսրոպյանին և Ռազմիկ Դավթյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին» 
ՀՀ կառավարության որոշման   նախագիծը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։