Աշխատանքային այց Վայոց ձորի մարզ

2014-04-30

Մայիսի 3-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային այցով կմեկնի Վայոց ձորի մարզ և հանդիպումներ կունենա մարզի կրթական հաստատություններում:
ԶԼՄ ներկայացուցիչներին Վայոց ձոր մեկնելու և վերադառնալու համար կտրամադրվի փոխադրամիջոց: Մեկնումը` մայիսի 3-ին,  ժամը 09:45 Վարդանանց 7 հասցեից («Նովոստի Արմենիա» լրատվական գործակալության հարևանությամբ):
Խնդրում ենք ձեր…

Հաստատվել են բուհերի 2014-2015 ուստարվա առկա ուսուցման տեղերը

2014-04-30

ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2014/2015 ուսումնական տարվա՝ բակալավրի կրթական ծրագրով և մագիստրոսի կրթական ծրագրով առկա ուսուցմամբ ընդունելության տեղերը: Նոր ուսումնական տարվա համար նախատեսվում է բակալավրի կրթական ծրագրով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ 2516 տեղ, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով՝ 1715 տեղ, որից 1312 տեղ՝ առանց տարկետման իրավունքի…

Նախարարի հետ հանդիպման հրավերը մնում է ուժի մեջ

2014-04-29

Այսօր «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնությունը բողոքի ակցիա էր կազմակերպել ՀՀ կրթության և գիտության նախարարության առջև, որին մասնակցում էին նաև մանկավարժներ: Ակցիայի մասնակիցների հետ հանդիպել է ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը: Վարչության պետը փոխանցել է նախարար Ա. Աշոտյանի հրավերն ակցիայի մասնակից մանկավարժներին` հանդիպել և քննարկել ոչ…

Տնօրենների հավաստագրման քննություններ

2014-04-29

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով   հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը: Հավաստագրման քննությունները կանցկացվեն 2014 թվականի մայիսի 8-ին, 13-ին, 15-ին, 16-ին և 21-ին, ժամը 930-ին «Խ.Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում  /հասցե` ք. Երևան, Կենտրոն, Հանրապետության 73/:

Գրքի շնորհանդես` նախարարի և դեսպանների մասնակցությամբ

2014-04-29

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում այսօր տեղի է ունեցել Դանիելա Ռադութի "L'autre visage de la Roumanie, l'autre visage de la Corse" գրքի շնորհանդեսը, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ն.Գ. Պարոն Տրայան Հրիսթեան, ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։