Ա. Աշոտյանը կմասնակցի քննությունների մեկնարկին

2014-05-07

Մայիսի 8-ին, ժամը 1000-ին Խ. Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում /հասցե` Հանրապետության 73/ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կմասնակցի հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագիր/ հավակնորդների քննությունների մեկնարկին:

ՄՐՑՈՒՅԹ` “UNESCO-Madanjeet Singh Prize for the Promotion of Tolerance and Non-Violence 2014”

2014-05-07

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանը հայտարարել է մրցույթ` “UNESCO-Madanjeet Singh Prize for the Promotion of Tolerance and Non-Violence 2014” մրցանակի համար: 
Մրցանակը, որը ներառում է 100,000 ԱՄՆ դոլար և վկայական, շնորհվում է երկու տարին մեկ անգամ և սահմանված է այն անձանց, հաստատությունների, հասարակական կազմակերպությունների համար, որոնք բացառիկ ներդրում ունեն հանդուրժողականության…

Աշխատանքային այց Վայոց Ձոր

2014-05-05

Մայիսի 3-ին աշխատանքային այցով Վայոց Ձորի մարզ էր այցելել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Տեղում մարզի կրթական խնդիրները քննարկելու և կատարված աշխատանքներին  ծանոթանալու նպատակով ՀՀ ԿԳ նախարարը նախ  այցելել է Եղեգնաձոր քաղաքի թիվ 5 մանկապարտեզ, ապա մարզի կրթական հաստատությունների տնօրենների հետ խորհրդակցություն անցկացրել մարզպետարանում, իսկ վերջում շրջել…

«EducationUSA» կրթական ցուցահանդես Երևանում

2014-05-05

«EducationUSA» կրթական խորհրդատվական կենտրոնը 2014 թ. մայիսի 15-ին ժամը 16:00-18:00-ը Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ շքասրահում (հասցե՝ Ամիրյան 1) կկազմակերպի  «EducationUSA»  կրթական ցուցահանդեսը ԱՄՆ մի շարք համալսարանների շրջանավարտների մասնակցությամբ:
«EducationUSA» կրթական ցուցահանդես այցելելու համար կարող եք գրանցվել՝ լրացնելով սույն հարցաշարը՝ http://www.surveymonkey.com/s/EducationUSAAlumniFair2014
«EducationUSA» կրթական ցուցահանդեսի մասին առավել…

ՈՒՍՄԱՆ ՀՐԱՎԵՐ /ԻՏԱԼԻԱ/

2014-04-30

 Երևանում Իտալիայի դեսպանատունը Իտալիայի արտաքին գործերի նախարարության հովանու ներքո ՀՀ քաղաքացիներին հրավիրում է ուսանելու:
Ուսումնական գործընթացները նախատեսված են 24 ամսվա համար և   կազմակերպվելու են Իտալիայում:
Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետի և ծրագրի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվության համար ցանկացողները կարող են այցելել http://www.ambjerevan.esteri.it կայքէջ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։