Ուսանողական նոր նախաձեռնություն ՀՊՏՀ-ում
2014-12-03
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մասնակցել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի հիմնադրած Առաջին ուսանողական ալիքի ու նոր կայքի (asue-sc.am) շնորհանդեսին, որոնք ստեղծվել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ՝ ուսանողական խորհրդի 20 ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: Ներկաները դիտել են Առաջին ուսանողական ալիքի առաջին թողարկումըÖ‰
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ողջունելով ուսանողների նախաձեռնությունը, կարևորել է տնտեսագիտական համալսարանի ուսանողական նոր էջի բացումը և հույս հայտնել, որ լրատվական դաշտում ուսանողների պրոֆեսիոնալիզմը վարակիչ կդառնա մյուս բուհերի համար: «Ես կոչ եմ անում նախաձեռնության հեղինակներին, ուսանողական ալիքով և կայքով լայնորեն լուսաբանել նաև առկա պրոբլեմներն ու խնդիրները` վերհանելով բուհի ղեկավարություն, նաև նախարարության աշխատանքի բացթողումները»,- դիմելով ներկաներին ասել է նախարարըÖ‰ Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել ուսանողներին հայատառ Վիքիպեդիայի համալրման նկատմամբ հետաքրքություն ցուցաբերերելու և տնտեսագիտական 100 նյութերով հարստացնելու համար:
Բուհի ուսանողական խորհրդի անդամները տեղեկացրել են, որ ՀՊՏՀ ուսանողներն ակտիվորեն աշխատում են հայատառ Վիքիպեդիայի բովանդակությունը համալրելու ուղղությամբÖ‰ Սեպտեմբերին նրանց ջանքերով զետեղել է 100 ռազմահայրենասիրական նյութ, այժմ արդեն աշխատանքներ են տարվում մասնագիտական թեմաներով նյութեր տեղադրելու ուղղությամբÖ‰ Նյութերի ընտրությունը կատարել են ուսանողները, դրանք հիմնականում Հայաստանի տնտեսությանը, ֆինանսներին, բանկային համակարգին վերաբերող հոդվածներ ենÖ‰