ՀՀ ԿԳ նախարարի հրամանով ևս 2 բուհ ստացավ հավատարմագիր
2015-06-22
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրամաններ է ստորագրել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին» և «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիային» 4 տարի ժամանակով ինստիտուցիոնալ հավատարմագրման վկայական շնորհելու վերաբերյալ: Նախարարի հրամանի համար հիմք են հանդիսացել ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի N 978 որոշման 11-րդ կետը և «Մասնագիտական կրթության…
ժամանակակից, մատչելի և որակյալ կրթություն ստանալու հնարավորություն. Ա. Աշոտյան
2015-06-22
Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջում այսօր տեղի է ունեցել նախնական մասնագիտական /արհեստագործական/ և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ղեկավարման իրավունքի հավաստագրերի հանձնման արարողությունը: Միջոցառմանը մասնակցել և հավաստագրերը հանձնել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը, շնորհավորելով հավաստագրման քննությունները հաղթահարած բոլոր մասնակիցներին, նշել է, որ նախնական մասնագիտական (արհեստագործական) և…
Պետական ավարտական և միասնական լրացուցիչ քննություններ
2015-06-22
Գնահատման և թեստավորման կենտրոնը հունիսի 24-ից սկսում է 2014-2015 ուստարվա և նախորդ տարիների շրջանավարտների «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Մաթեմատիկա», «Անգլերեն», «Ֆրանսերեն»,«Գերմաներեն», «Իտալերեն», «Իսպաներեն», «Պարսկերեն», «Ռուսաց լեզու», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն » և «Աշխարհագրություն» առարկաների պետական ավարտական, միասնական և կենտրոնացված (պետական ավարտական և բուհերի ընդունելության) լրացուցիչ…
Դեսպանն ու նախարարը քննարկել են հայ-ճապոնական կրթական ծրագրերի հնարավորությունը
2015-06-19
ՀՀ կրթության նախարար Արմեն Աշոտյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիի հետ: Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԿԳ նախարարը շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական աշխատանքի անցնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա գործունեությունը նպաստավոր կլինի հայ-ճապոնական կրթական կապերի զարգացման համար: Հանդիպման ընթացքում կողմերը…
Կայացել է ԵՊՀ ռեկտորի ընտրությունը
2015-06-19
Այսօր Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունեցել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Նիստի օրակարգում եղել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության հարցը: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քարտուղարի զեկուցմամբ` ռեկտորի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված…