Պետական ավարտական և միասնական լրացուցիչ քննություններ
2015-06-22
Պետական ավարտական լրացուցիչ քննություններին կարող են մասնակցել`
•հիմնական փուլի անցկացված քննություններին չմասնակցած շրջանավարտները,
•միասնական քննության ավարտական մասը (Ա մակարդակ) չհաղթահարած շրջանավարտները,
•պետական ավարտական քննություններից (2 առարկայից ոչ ավելի) անբավարար ստացած շրջանավարտները:
Այն շրջանավարտները, որոնք չեն հայտագրվել պետական ավարտական քննություններին, իրենց դպրոցներում պետք է ներկայացնեն դիմում տնօրենի անունով:
Պետական ավարտական քննություններից անբավարար ստացած կամ միասնական քննության ավարտական մասը (Ա մակարդակ) չհաղթահարած շրջանավարտները պետական ավարտական քննություններին (վերաքննություններին) մասնակցելու համար նոր դիմում չեն լրացնում:
Վերաքննություն հանձնողների տվյալները Գնահատման և թեստավորման կենտրոն են ներկայացնում մարզերի (Երևանի քաղաքապետարանի) կրթության վարչությունները:
Միասնական և կենտրոնացված լրացուցիչ քննություններին (2015թ. բուհերի ընդունելության) կարող են մասնակցել`
•այն շրջանավարտները, որոնք առաջին փուլի քննություններին մասնակցելու համար չեն հայտագրվել,
•նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության 2015թ. շրջանավարտները,
•օտարերկրյա ուսումնական հաստատությունների 2015թ. շրջանավարտները,
•այն շրջանավարտները, որոնք միասնական քննությանը հարգելի պատճառով չեն մասնակցել կամ հիվանդության պատճառով ընդհատել են քննությունը,
•բողոքարկման հանձնաժողովի կողմից միասնական լրացուցիչ քննությանը մասնակցելու թույլտվություն ստացած շրջանավարտները:
Միասնական և կենտրոնացված լրացուցիչ քննություններին մասնակցելու համար անհրաժեշտ է`
•լրացնել դիմում-հայտ,
•ներկայացնել»ՎՏԲ-Հայաստան բանկՊ 160481037341 հաշվեհամարին փոխանցված, 1500(հազար հինգ հարյուր) դրամի անդորրագիր` յուրաքանչյուր քննության համար,
•անձը հաստատող փաստաթղթի պատճեն,
•3X4 չափի լուսանկար:
Միասնական և կենտրոնացված քննությունների վճարից (1500 դրամ) ազատվում են
•պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվածները,
•առաջին ու երկրորդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները,
•ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները,
•առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք:
Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության գրքույկի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունների կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները:
Դիմում-հայտերը լրացվում և ընդունվում են Գնահատման և թեստավորման կենտրոնում հունիսի 24-ից` ամեն օր` ժամը 1000- 1700:
Հասցեն` Երևան, Այգեստան 9/4:
Ընդունման ժամկետն ավարտվում է հունիսի 30-ին` ժամը 1700-ին:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 57 54 60 հեռախոսահամարով:
Գնահատման և թեստավորման կենտրոն