Կլոր սեղան-քննարկում
2016-06-09
Հունիսի 10-ին, ժամը 1030-ին Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի երևանյան գրասենյակում (Աբովյան-Սայաթ Նովա խաչմերուկ, Ս. Աննա եկեղեցուն կից շինություն) տեղի կունենա կլոր սեղան-քննարկում` «Հայաստանում երեխաների այլընտրանքային խնամքի, ընտանիքի աջակցության և ներառական կրթական ծառայությունների ընդհանուր գնահատում» խորագրով: Միջոցառման մասնակիցներին կողջունեն Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը, ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը և Տանյա Ռադոչայը /ՅՈւՆԻՍԵՖ/: