Պեկինի օլիմպիադայից հայ դպրոցականների թիմը վերադարձել է մեդալներով

2018-11-12

2018 թվականի նոյեմբերի 3-11-ը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում տեղի է ունեցել աստղագիտության և աստղաֆիզիկայի 12-րդ միջազգային օլիմպիադան, որին մասնակցել է 39 պետության  207 աշակերտ։ Օլիմպիադային մասնակցել է նաև Հայաստանի 5 հոգանոց թիմը՝  Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատող Մարիետա Գյուրզադյանի և օլիմպիական խմբի մարզիչ Վարդգես Մամբրեյանի ղեկավարությամբ։ 
Մեր օլիմպիականները  վերադարձել է երկու արծաթե, մեկ բրոնզե մեդալով ու երկու գովասանագրով: Երևանի ֆիզմաթ դպրոցի աշակերտներ Դավիթ Զոհրաբյանը և Եվա Հունանյանն արժանացել են արծաթե մեդալների, Քրիստինե Գրիգորյանը՝ բրոնզե մեդալի: Նույն դպրոցի աշակերտներ Էմմա Սարգսյանն ու Դավիթ Կիրակոսյանն օլիմպիադայից վերադարձել են գովասանագրերով:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։