Հայաստան-Գերմանիա. գիտակրթական կապերի ամրապնդման նոր հեռանկարներ

2018-10-19

Գերմանիայի Դաշնային հանրապետություն այցի ընթացքում ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի տնտեսության և թվայնացման հարցերով նախարար Առմին Վիլլինգմաննի, պետքարտուղար Յ. Ուդեի և Մագդեբուրգի Otto-von-Guericke անվան համալսարանի ռեկտոր Ենս Շտրաքելյանի հետ։ Քննարկվել են բարձրագույն կրթության կազմակերպման, ինչպես նաև բժշկական և տեխնիկական մասնագիտություններով ուսանողների փոխանակման ծրագրերին վերաբերվող հարցեր։ Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել փոխհամաձայնություն  միջբուհական կապերի ամրապնդման և բուհերի միջև փոխգործակցության պայմանագրեր մշակելու վերաբերյալ: 
Սաքսոնիա-Անհալթ երկրամասի լուսավորության նախարար Մարկո Թուլների կողմից ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի պատվին տրված  աշխատանքային ճաշի ընթացքում  քննարկվել են հանրակրթության ոլորտում  նախանշվող  բարեփոխումները և գերմանական փորձի տեղայնացման հնարավորությունները:
  Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը Հալլե քաղաքի Մարտին-Լյութերի անվան համալսարանում մասնակցել է «Մեսրոպ»  հայագիտական կենտրոնի 20-ամյակին նվիրված միջոցառմանը: Նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը Կրթության և գիտության նախարարության Ոսկե հուշամեդալով պարգևատրել է ճանաչված հայագետ, համալսարանի պրոֆեսոր Արմենուհի Դրոստ- Աբգարյանին:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։