Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստ

2018-07-31

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստ, որի օրակարգում ներառված էին խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրության հարցերը: Հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվել են ՀՀ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի և ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանի թեկնածությունները: Քվեարկության արդյունքում նախագահ է ընտրվել Արմեն Հարությունյանը: Ուսանողական համակազմից ընտրվել է նաև խորհրդի քարտուղար: 
Նիստի ընթացքում խորհուրդը որոշում է կայացրել ընդունել գործող ռեկտոր Արշալույս Թարվերդյանի դիմումը և դադարեցնել նրա լիազորությունները ռեկտորի պաշտոնում: Ռեկտորի ժամանակավոր պաշտոնում առաջադրվել են բուհի Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի ղեկավար Վարդան Ուռուտյանի և պրոռեկտոր Դանիել Պետրոսյանի թեկնածությունները: Քվեարկության արդյունքում 17/7 ձայների հարաբերակցությամբ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Վարդան Ուռուտյանը՝ մինչև սահմանված կարգով ռեկտորի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթի անցկացումը: 
Բացի այդ, որոշում է կայացվել վերանայել ռեկտորին ներկայացվող պահանջները և համապատասխան փոփոխություն կատարել բուհի կանոնադրության մեջ: 
Նիստի ընթացքում քննարկվել են նաև ընթացիկ այլ հարցեր: 

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։