Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին

2018-06-18

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին:
ԿԳ նախարարն անդրադարձել է կրթության ոլորտում ՄԱԿ-ի տարբեր ծրագրերի հետ առկա համագործակցությանը ու շեշտել  վերջինիս զարգացմանն ուղղված կառուցողական երկխոսության կարևորությունը:  
Հանդիպման առանցքում հիմնականում եղել են կրթության ոլորտում նախանշվող բարեփոխումները, որոնք ընդգրկելու են կրթության բոլոր աստիճանները՝ հանրակրթությունից մինչև բարձրագույն կրթություն: Անդրադառնալով կրթության ոլորտի ապաքաղաքականացման խնդրին՝ Արայիկ Հարությունյանը մասնավորապես նշել է, որ հանրակրթության ոլորտի բարեփոխումներում կարևորվելու է ուսուցչի վարկի բարձրացումն ու ծնողական համայնքի մասնակցությունը: Միջին մասնագիտական (ՄԿՈւ) և բարձրագույն կրթական աստիճաններում ԿԳ նախարարն ընդգծել է կրթություն-աշխատաշուկա կապի ամրապնդման հարցը: «Մեզ համար շատ կարևոր է ՄԿՈւ ոլորտի զարգացումը, որը կնվազեցնի ճնշումը ավագ դպրոցի և բուհական համակարգի վրա»,-նշել է Արայիկ Հարությունյանը:
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին ողջունել է կրթության ոլորտի նոր ղեկավարության կողմից նախատեսվող բարեփոխումները և պատրաստակամություն հայտնել փոխգործակցության խորացման ուղղությամբ:
 Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև կրթության ոլորտի բաեփոխումներին միտված օրենսդրական փոփոխություններին և  համագործակցության մի շարք հարցերի:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։