ՀՀ կառավարության նիստի օրակարգում
2015-10-28
Հոկտեմբերի 29-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցերը`
- «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը գումար հատկացնելու մասին»,
- «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը գումար հատկացնելու մասին»,
- «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև ԵՄ Հորիզոն-2020 ծրագրին մասնակցության վերաբերյալ համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին»,
- ««Երևանի պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազ¬մա-կերպությունը վերակազմակերպելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 14-ի N 872-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու և գույք տրամադրելու մասին»
- ՀՀ կառավարության որոշումների նախագծերը: