Գիտաժողով` «Որակյալ ուսուցման հիմնախնդիրները ՀՀ հանրակրթական դպրոցներում»

2012-11-30

Այսօր մեկնարկել է ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիա հասարակական կազմակերպության համատեղ երկօրյա գիտաժողովը, որին մասնակցել են կրթության ոլորտի պատասխանատուներ և մանկավարժներ: Գիտաժողովի բացմանը ներկաներին ողջունել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ,  «Մանկավարժական նախաձեռնություն» կազմակերպության գիտական ղեկավար, խորհրդի նախագահ Մանուկ Մկրտչյանը, ով նշել է,…

Հաստատվել են ասպիրանտուրայի քննությունների անցումային շեմերը

2012-11-30

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր  հրաման է ստորագրել` 2013/2014 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության քննությունների անցումային շեմերը սահմանելու մասին: Հրամանի համար հիմք  են հանդիսացել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2006թ. սեպտեմբերի 15-ի N 740-Ն հրամանով հաստատված

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ 2013/2014 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ

2012-11-29

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցման 2013/2014 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արմեն Աշոտյանն ընդունել է Թուրքմենիայի Կրթության նախարարին

2012-11-28

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Թուրքմենիայի Կրթության նախարար տիկին Գուլշատ Մամեդովայի գլխավորած պատվիրակությանը:  Ողջունելով հյուրերին` Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել վերջերս Երևանում անցկացված ԱՊՀ անդամ-պետությունների կրթության ոլորտի աշխատողների և ուսուցիչների 2-րդ համագումարի աշխատանքներին  Թուրքմենիայի պատվիրակության մասնակցության համար` նշելով, որ համագումարն անցել է արդյունավետ փոխհամագործակցության…

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

2012-11-28

Նոյեմբերի 29-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված  են կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցերը`
«Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի  N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը գումար հատկացնելու մասին»,

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։