ՀՀ կառավարության նիստի օրակարգում

2012-11-28

Նոյեմբերի 29-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված  են կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցերը`
«Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի  N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը գումար հատկացնելու մասին»,
«Հայաստանի Հանրապետության կառավարության և Իսպանիայի Թագավորության կառավարության միջև մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին»,
«Հայաստանի Հանրապետության կառավարության  2011 թվականի հունիսի 30-ի N 872-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»,
«Միշա  Մաղաքյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից  տարկետում   տալու  մասին»,
«Հաստատել Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցման 2013/2014 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին »
ՀՀ  կառավարության  որոշումների նախագծերը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։