Դրամաշնորհային ծրագրերի ներկայացում

2013-12-24

Դեկտեմբերի 25-ին, ժամը 1030-ին Երևանի պետական համալսարանի Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի նախասրահում տեղի կունենա Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում դրամաշնորհներ ստացած 10 բուհերի դրամաշնորհային ծրագրերի ներկայացումը: Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգա ՀՀ ԿԳ նախարար  Ա. Աշոտյանը:

ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ /ՀՆԴԿԱՍՏԱՆ/

2013-12-23

Հնդկաստանի Հանրապետության մշակութային կապերի խորհուրդը /ICCR/ ՀՀ քաղաքացիներին առաջարկում է երկու կրթաթոշակային տեղ՝ բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով: Դիմորդների փաստաթղթերը ներկայացնելուց հետո ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանությունը կհամաձայնեցնի թեկնածությունները ICCR-ի հետ, որի դրական պատասխանը ստանալուց հետո հայ դիմորդները կմեկնեն Հնդկաստան:
Ցանկացողները առավել մանրամասն տեղեկատվություն կարող են ստանալ զանգահարելով…

32 մեդալ այս տարվա ընթացքում

2013-12-23

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Դպրոցական մարզիկների համաշխարհային 13-րդ Գիմնազիադիայի մասնակիցներին և «Աստղագիտություն» առարկայի միջազգային օլիմպիադայում բրոնզե  մեդալ նվաճած դպրոցականներին:
Շնորհակալություն հայտնելով  ներկաներին՝ Հայաստանի Հանրապետության անունը միջազգային հարթակներում բարձր պահելու համար՝ նախարարը շեշտել է, որ Բրազիլիայում տեղի ունեցած գիմնազիադայի հաջողություններով  եզրափակվել են…

Նախարար Արմեն Աշոտյանի հաշվետու ասուլիսը. ոչ մի պետական ծրագիր կրթության ոլորտում չի ձախողվել

2013-12-20

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Մատենադարանում ամփոփել է ընթացիկ տարվա նախարարության հաշվետվությունը: Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայաստանի կրթական համակարգի համար, անկախություն ձեռք բերելուց ի վեր, որևէ տարի հեշտ չի եղել. անցած տարիներից յուրաքանչյուրը համակարգի առաջ նոր մարտահրավերներ է դրել: Ըստ նախարարի` այս տարի ավարտվում է…

ՊՐԱՀԱՅԻ ԿԱՌԼՈՎ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ՍՈՎՈՐԵԼՈՒ

2013-12-20

Պրահայի Կառլով համալսարանում գործող CERGE-EI ուսումնասիրությունների կենտրոն -տնտեսագիտական հաստատությունը առաջարկում է անվճար և վճարովի ուսուցում տնտեսագիտություն և կիրառական տնտեսագիտություն մասնագիտություններով: Ուսուցումն իրականացվում է անգլերեն լեզվով:Մանրամասն տեղեկատվությունը՝ կից նյութերում և http://www.cerge-ei.cz կայքում:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։