«Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» նիստ
2015-02-20
Փետրվարի 27-ին, ժամը 1430-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության նիստերի դահլիճում կայանալու է «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողով»-ի նիստ, ուսումնական հաստատությունների հանրակրթական ծրագրերով լիցենզիաներ ստանալու, և միջին մասնագիտական կրթական ծրագրերով գործունեության լիցենզիայի պարտադիր պայմանների ու պահանջների պահպանման նպատակով ուսումնասիրության արդյունքների մասին հարցերը:
Ա. Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա
2015-02-20
Փետրվարի 20-ին ՌԴ կրթության և գիտության նախարար Դմիտրի Լիվանովի հրավերով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա: Երկօրյա այցի ընթացքում նախատեսվում են քննարկումներ գիտակրթական բնագավառում երկկողմ համագործակցության վերաբերյալ:
Լեզվահասարակագիտական համալսարանում կառավարման խորհրդի նոր նախագահ է ընտրվել
2015-02-18
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում այսօր տեղի է ունեցել բուհի կառավարման խորհրդի նիստ, որի օրակարգում կառավարման խորհրդի նախագահի ընտրության հարցն էր: Բացելով նիստը` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ քանի որ բուհի կառավարման խորհրդի նախագահ, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը ընտրվել է…
Արաբական Միացյալ Էմիրությունները ուզում է կիրառել շախմատի դասավանդման հայկական փորձը
2015-02-18
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Արաբական Միացյալ Էմիրությունների Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սաիդ Ալ Մեիբալի գլխավորած պատվիրակությանը: Արաբական կողմը հանդիպման ժամանակ ընդգծել է, որ իրենք հետաքրքրված են Հայաստանում ներդրված շախմատի դասավանդման կրթական ծրագրով: Հյուրերը նշել են, որ Հայաստանի փորձը համարում են հաջողված,…
ՀՀ կառավարության նիստի օրակարգում
2015-02-17
Փետրվարի 19-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցը`
«Ըստ կրթական աստիճանների և հավատարմագրման արդյունքների՝ ուսման վարձի առավելագույն չափը սահմանելու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագիծը: