Կոռուպցիայի դեմ պայքարի հանրային ճակատի ձևավորումը` առաջնային խնդիր

2015-11-16

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ներկա է գտնվել Ծաղկաձորում մեկնարկած «Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքարը» խորագրով համաժողովին, որն իրականացվում է ՀՀ ԿԳՆ, Եվրոպական Միության և Եվրոպայի Խորհրդի համատեղ նախաձեռնությամբ: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր ելույթում շեշտել է, որ կրթության ոլորտում կոռուպցիայի…

Արմեն Աշոտյանը կընդունի «Ինչ, որտեղ, երբ» մրցաշարի կազմակերպման հերթափոխը

2015-11-13

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նոյեմբերի 13-14-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ներկա կգտնվի «Ինչ, որտեղ, երբ» խաղի աշխարհի 13-րդ առաջնությանը, որին կմասնակցի 25 երկրի շուրջ 60 թիմ, այդ թվում` 2015 թվականի Հայաստանի առաջնության մրցանակակիր երեք թիմերը: Հաջորդ տարի «Ինչ, որտեղ, երբ» խաղի աշխարհի առաջնությունը կանցկացվի Հայաստանում: ՀՀ ԿԳ…

Արգենտինական տանգոյի մրցաշար` Երևանի ավագ դպրոցներում

2015-11-12

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ՀՀ-ում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան այսօր ստորագրել են փոխըմբռնման հուշագիր` Երևանի ավագ դպրոցներում տանգոյի մրցաշար կազմակերպելու մասին: Ըստ Արմեն Աշոտյանի` երկու երկրների միջև համագործակցությունը մեկնարկել է համեմատաբար փոքր, բայց կոնկրետ գործողություններով: «Հիմք ընդունելով երկու երկրների միջև առկա հարաբերությունները և ցանկանալով ամրապնդել…

ՄՐՑՈՒՅԹ «ԱՇԽԱՐՀԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

2015-11-12

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմակերպության անդամ պետությունները հրավիրվում են մասնակցելու «Աշխարհի հիշողություն» ծրագրի շրջանակներում սահմանված UNESCO/Jikji մրցանակի համար հայտարարված մրցույթին:
Հայտերի ներկայացման համար ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից սահմանված վերջնաժամկետն է ս.թ. դեկտեմբերի 15-ը:
Վերոհիշյալ մրցանակի, ինչպես նաև հայտերի ներկայացման վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ կից ներկայացվող փաստաթղթից:
Հնարավոր թեկնածուները…

12-ամյա կրթությունը հետընթաց չունի. Ա. Աշոտյան

2015-11-12

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպում է ունեցել մի խումբ գյումրեցի դպրոցականների հետ, ովքեր համագործակցում են Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության հետ: Հանդիպման առաջարկությունը եղել է աշակերտներինը, որին էլ ընդառաջել է նախարարը: Աշակերտները  նախարարին դիմել են  իրենց մտահոգող մի շարք հարցերով,  որոնք վերաբերել են դպրոցական կրթական ծրագրերին, բուհական…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։