Այցելություն Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
2016-06-27
Հունիսի 28-ին, ժամը 1100ին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը կայցելի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հասցե՝ Երևան, Տերյան 105): Նախարարը կծանոթանա ՀԱՊՀ-ի Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների փորձարարական կենտրոնի հնարավորություններին (10-րդ մասնաշենք), կայցելի ՀԱՊՀ-ի Միջուկային անվտանգության տարածաշրջանային կենտրոն (2-րդ մասնաշենք) և կարճատև հանդիպում կունենա բուհի ղեկավար կազմի հետ (2-րդ…
ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ -2016-17 ուստարի
2016-06-27
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում աշխատող դիվանագետների ընտանիքների անդամների ընդունելության կարգը հաստատելու մասին» N 700-Ն և ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի…
ՈՒՍՄԱՆ ՀՐԱՎԵՐ /ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/
2016-06-24
Բելառուսի Հանրապետության բիզնեսի և տեխնոլոգիաների կառավարման ինստիտուտը կազմակերպում է ընդունելություն «Գործարար կառավարում» մասնագիտությամբ /անգլերեն լեզվով/:
Ցանկացողները առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող են այցելել www.sbmt.by կայքէջը:
«Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» նիստ
2016-06-24
Հունիսի 30-ին, ժամը 1700-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության նիստերի դահլիճում կայանալու է «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» նիստ, որտեղ քննարկվելու են ուսումնական հաստատությունների հանրակրթական և նախնական մասնագիտական /արհեստագործական/ կրթական ծրագրերով լիցենզիաներ ստանալու մասին հարցերը:
Վարչապետն այցելել է «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիր
2016-06-23
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիր՝ կրթության համար ստեղծված պայմաններին և ծրագրերին ծանոթանալու նպատակով:Շրջայցի ընթացքում ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանը վարչապետին մանրամասներ է ներկայացրել ուսուցման կազմակերպման գործընթացի, ձեռքբերումների և զարգացման ծրագրերի վերաբերյալ: Նա նշել է, որ կրթահամալիրը հանրակրթության ոլորտում հեղինակավոր «Միջազգային բակալավրիատ» (ՄԲ) համակարգի…