ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ -2016-17 ուստարի
2016-06-27
Ընդունելության համար սահմանված են հետևյալ ժամկետները.
1.նախապատրաստական բաժիններում ուսանելու համար՝ ս.թ. հուլիսի 7-ից դեկտեմբերի 15-ը ներառյալ,
2.առկա ուսուցմամբ բակալավրիատի (համաձայն ՀՀ կառավարության 2016թ. ապրիլի 15-ի N 382-Ն որոշման. Հավելված 1, 2016-2017ուս. տարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, անվճար) ուսանելու համար` ս.թ. հուլիսի 7-ից մինչև օգոստոսի 22-ը, բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերով (առաջին կուրսում) ուսանելու համար՝ ս.թ. հուլիսի 7-ից հոկտեմբերի 3-ը ներառյալ,
3.հետբուհական (ասպիրանտական) ծրագրով ուսանելու համար՝ ս.թ. հուլիսի 7-ից դեկտեմբերի 15-ը ներառյալ,
4.հեռակա բաժիններում ուսանելու համար` ս.թ. հուլիսի 7-ից հոկտեմբերի 11-ը ներառյալ,
5.նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսանելու համար՝ ս.թ. հուլիսի 7-ից սեպտեմբերի 15-ը ներառյալ:
Այն ուսումնական հաստատություններում, որտեղ իրենց կանոնադրությամբ, ընդհանուր հիմունքներով դիմորդների համար նախատեսված են ավելի երկար ժամկետներ` դիմումների ընդունումը երկարաձգվում է մինչև այդ ժամկետները:
Փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն ներկայացվում են.
•դիմորդի կողմից անձամբ կամ նրա լիազորված անձի կողմից,
•բարձրագույն ուսումնական հաստատության կողմից,
•օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով,
•փոստով (այդ թվում` էլեկտրոնային փոստով)` ՀՀ ԿԳ նախարարության պաշտոնական հասցեով (հասցե՝ 0010, Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, էլ.փոստ՝ info@edu.am):
Դիմորդները ներկայացնում են.
1.ՀՀ ԿԳ նախարարի անունով դիմում` համաձայն կցված ձևի,
2.ՀՀ ԿԳ նախարարության կողմից տրամադրված դիմում-հարցաթերթիկ` համաձայն կցված ձևի,
3.բժշկական տեղեկանք` ընդհանուր առողջական վիճակի մասին (սույն տեղեկանքը կարող է տրված լինել նաև Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների կողմից),
4.անձնագրի պատճեն,
5.սփյուռքահայերի համար` ծննդյան վկայականի պատճեն` նոտարով վավերացված կամ մկրտության վկայականի պատճեն,
6.կրթական աստիճանի վերաբերյալ ավարտական փաստաթղթի պատճենը (գնահատականներով)` թարգմանված և նոտարական, իսկ առանձին երկրների դեպքում` նաև միջազգային վավերացմամբ (ապոստիլ),
7.3x4 չափսի 4 լուսանկար,
8.ինքնակենսագրություն (CV)` հայերենով, ռուսերենով կամ անգլերենով,
9.հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու համար՝ ընտրած մասնագիտության թեմայով գիտական ռեֆերատ` 20 էջի սահմաններում, հայերենով, ռուսերենով կամ անգլերենով:
Սփյուռքահայերի փաստաթղթերն ընդունվում են յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 1000-ից 1700-ը (ընդմիջում` 1300-1400):
Օտարերկրացիների փաստաթղթերն ընդունվում են յուրաքանչյուր շաբաթվա երեքշաբթի և հինգշաբթի օրերը` ժամը 1000-ից 1600-ը (ընդմիջում` 1300-1400):
Հասցե` ՀՀ, ք.Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, â„– 315 սենյակ, հեռ. (+374 10) 58-13-91