Ուսման հրավեր /Բանգլադեշի Հանրապետություն/
2018-06-21
Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության համալսարաններից մեկի (BRAC University) կողմից ստացել է 2019-2020 ուսումնական տարվա Հանրային առողջապահություն մագիստրոսական ծրագրի մասնակցության հայտարարություն, որին մասնակցելու հրավերը ուղղված է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին:
Վերոնշյալ ծրագրին մասնակցել են շուրջ 454 սովորողներ ավելի քան 30 երկրից: Կազմակերպիչների կողմից հատկացվում են նաև կրթաթոշակային տեղեր, որոնց հատկացման, ինչպես նաև ծրագրի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվության կարելի է ծանոթանալ կից ներկայացվող նյութերից:
Ցանկացողները մինչև ս.թ. օգոստոսի 31-ը պետք է գրանցվեն առցանց՝ տեղեկացնելով ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ԱԿՍՎ արտաքին կապերի բաժինը (հեռ.` 010562364):