Կրթաթոշակային ծրագրեր / Ինդոնեզիա /
2018-03-13
Ինդոնեզիայի կառավարության Զարգացող երկրների գործընկերություն ծրագրի շրջանակներում Հայաստանին 2018-2019 ուսումնական տարվա համար հատկացվել է կրթաթոշակ` մագիստրատուրայի ծրագրով Ինդոնեզիայի բուհերում ուսանելու նպատակով:
Ծրագրին դիմելու կարգին ու ժամկետներին, բուհերի և մասնագիտությունների ցանկին, պահանջվող փաստաթղթերին ու չափանիշներին և այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ կից ներկայացվող նյութերից:
Մասնակցելու պարագայում անհրաժեշտ է մինչև ս.թ. ապրիլի 25-ը տեղեկացնել ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ԱԿՍՎ արտաքին կապերի բաժին (հեռ.` 010562364):