Ուսման հրավեր /Կորեայի Հանրապետության Ինչոնի պետական համալսարան/

2018-02-07

Կորեայի Հանրապետության Ինչոնի պետական համալսարանը պատրաստակամություն է հայտնել Հայաստանից մեկ ուսանողի տրամադրել կրթաթոշակ՝ 4 տարի համալսարանում անվճար ուսանելու համար: Ինչոնի համալսարանը երկրորդ տեղն է զբաղեցնում Կորեայի Հանրապետությունում շրջանավարտների աշխատանքի ընդունման ցուցանիշով (համալսարանի մասին տեղեկատվությունը կցվում է):
Կից ներկայացնում եմ ընդունելության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը.
1.Յուրաքանչյուր ուսանող (բակալավր կամ մագիստրոս) կստանա լրիվ կրթաթոշակ 4 տարով,
2.ԻՊՀ-ն կաջակցի ուսանողներին գիշերավարձի և օրապահիկի հետ կապված ծախսերը նվազագույնի հասցնելու հարցում,
3.Ընդունելությունը տեղի է ունենում մարտին և սեպտեմբերին, սակայն, դիմորդը պետք է ԻՊՀ ուղարկի իր ընդունելության փաստաթղթերն առնվազն երեք ամիս ընդունելությունից առաջ,
4.Դիմորդը կարող է ընտրել կրթական ծրագրեր կորեերենով (64 մասնագիտություն) և անգլերենով (2 մասնագիտություն),
5.Այն ուսանողներն, ովքեր թույլ են կորեերենից կամ անգլերենից, ընդունվելու համար պետք է նախապես 6 ամիս հաճախեն Գլոբալ լեզվի ինստիտուտ (Global Language Institute):
6.Ուսանողների համար չկա տարիքային, սեռի կամ այլ սահմանափակում: 

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։