Միասնական մոտեցում՝ մեկ կրթահամալիր

2008-07-09

Կրթության և գիտության նախարարությունում, ԿԳ նախարարի տեղակալ Բագրատ Եսայանի գլխավորությամբ, այսօր տեղի ունեցավ լսողության խանգարումներ ունեցող երեխաների դպրոցների միավորման հնարավորության հարցի քննարկումÖ‰ Մասնակցում էին նախարարության մասնագետները, ՀՀ կառավարության և թիվ 9, թիվ 15 դպրոցների տնօրինության ներկայացուցիչներըÖ‰
Քննարկման ժամանակ համադրվեցին և ի մի բերվեցին հարցի վերաբերյալ նեղ մասնագիտական քննարկման, դպրոցների շենքային և նյութատեխնիական հնարավորությունների ուսումնասիրման արդյունքներըÖ‰ Նշվեց, որ ելակետ պետք է ընդունել հատուկ կարիքներով երեխաների համար մեթոդական առումով ճկուն և բազմազան կրթություն ապահովելու հնարավորությունըÖ‰ Խնդրին համալիր մոտեցում ցացաբերելու համար նպատակահարմար է վերացնել այն անջրպետը, որն այսօր առկա է` ի դեմս գործող երկու դպրոցների և դրանցում ուսուցանվող երկու մեթոդներիÖ‰ Ուստի որոշվեց առաջիկայում Կառավարություն ներկայացնել որոշման նախագիծ՝ երկու դպրոցների հիման վրա կրթահամալիր ստեղծելու մասինÖ‰
Միաժամանակ, նպատակահարմար համարվեց պահպանել երկու դպրոցների շենքերը. թիվ 9-ը դպրոցի ուսուցչական և շենքային պայմաններն օգտագործելով՝ այստեղ շարունակել խոսքի զարգացման մեթոդով ուսուցումը՝ որպես դրան օժանդակող կիրառելով նաև ժեստերի լեզուն, իսկ թիվ 15-ում շարունակել բիլինգվալ ուսուցումըÖ‰
Այս դեպքում կվերանա նաև երկու դպրոցների միջև այսօր ստեղծված մրցակցային անառողջ մթնոլորտը, երբ աշակերտական համակազմ ունենալու համար երկու դպրոցները, մի կողմ թողնելով երեխայի կարողությունները և կրթական իրական կարիքը, ինչ-ինչ խոստումներով դեպի իրենց են ձգում լսողության խանգարման տարբեր ատիճան ունեցող երեխաներիÖ‰ Այս իրողությունը համատեղ քննարկման ժամանակ միանգամայն անընդունելի համարվեցÖ‰ Նշվեց, որ այդ առումով առաջնահերթ է երկու դպրոցներում սովորող երեխաների կարիքի գնահատումը՝ բժշկամանկավարժական հանձնաժողովի կողմից, ինչի իրականացումը պետք է սկսել հնարավորինս շուտÖ‰ Այդ եզրակացությունների հիման վրա արդեն կորոշվի, թե որ երեխայի հետ ինչ մեթոդով արդյունավետ կլինի աշխատել, և ըստ այդմ, թիվ 15 դպրոցում սովորող ու խոսք ունեցող երեխաների հետ աշխատանքը կշարունակվի նոր ստեղծվելիք կրթահամալիրի Զեյթունի մասնաճյուղում, որը ներկայիս թիվ 9 դպրոցն է և հակառակըÖ‰ Իսկ այն երեխաները, ովքեր կարող են իրենց կրթությունը շարունակել հանրակրթական դպրոցում, պետք է տեղափոխվեն ներառական դպրոցÖ‰
Ուսումնական գործընթացը կրթահալիրում բարելավելու նպատակով կիրականացվի  նաև ուսուցիչների վերապատրաստումÖ‰
Քննարկման ժամանակ բարձրացված հարցերից մեկն էլ վերաբերում էր հատուկ կարիքներով առավելապես մարզաբնակ երեխաներին, ովքեր դուրս են մնացել կրթական համակարգից ընդհանրապեսÖ‰ Պատճառը հիմնականում ծնողների հոգեբանական բարդույթներն են, ովքեր թաքցնում են խնդիրներ ունեցող երեխային, երբեմն էլ առկա է սոցիալական ծանր պայմաններում գտնվելու խոչընդոտըÖ‰ Նշվեց, որ անհրաժեշտ է մտածել և ելքեր գտնել նման երեխաներին դպրոց բերելու և հասարակությանը ինտեգրելու ուղղությամբÖ‰ 
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։