«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՔՍԻԿԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱ
2008-07-08
Նախագիծ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Համաձայնություն տալ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Մեքսիկական Միացյալ Նահանգների կառավարության միջև գիտատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:
ՏԵՂԵԿԱՆՔ
Հայաստանի Հանրապետության կառավարության և Մեքսիկական Միացյալ Նահանգների կառավարության միջև գիտատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի կնքման նպատակահարմարության մասին
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը կարևորում է Մեքսիկական Միացյալ Նահանգների հետ գիտատեխնիկական համագործակցության ստորագրումը:
Հայաստանի Հանրապետության և Մեքսիկական Միացյալ Նահանգների կառավարությունների միջև գիտատեխնիկական համաձայնագրի կնքումը կնպաստի երկու պետությունների միջև երկկողմ հարաբերությունների, գիտության և տեխնիկայի զարգացման գործում գերակայությունների, ինչպես նաև առևտրատնտեսական ոլորտներում փոխշահավետ կապերի ամրապնդմանը՝ դառնալով երկկողմ հարաբերությունների համալիրի կարևոր բաղկացուցիչ մաս: